Իրանում հայտարարել են, որ գիշերը երկրի երկնքում թշնամական անօդաչու սարքեր են հայտնվել

Անցած գիշեր թշնամական փոքր անօդաչու թռչող սարքեր են հայտնվել երկրի Հակաօդային պաշտպանության համակարգը գնահատելու համար, և Իրանի ՀՕՊ-ը ջախջախիչ պատասխան է տվել։ Դրա մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Հեզրիանը, հաղորդում է Pars Today-ը։

«Իսլամական Հանրապետությունը պետք է հարձակողական պատասխան տա փոքր անօդաչու սարքերի հայտնվելուն, որպեսզի թշնամին այլևս չհամարձակվի նման գործողությունների դիմել»,- նշել է նա։

Հեզրիանը հավելել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները համագործակցում է Իսրայելի հետ, և եթե պատերազմը վերսկսվի, Էմիրություններին առջևում «դառը և մռայլ օրեր են սպասվում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով