Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է երեխային և քաշել ականջից

Ապրիլի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ  Ա․ Ե․-ն և հայտնել, որ իրենց շենքի բակում իր 9-ամյա երեխայի հետ խաղացող երեխայի մայրիկը, ով բնակվում է մոտակայքում, հարվածներ է հասցրել իր երեխայի դեմքին

Տեղում Ա․ Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում Եղիշե Թադևոսյան փողոցում իր 9-ամյա որդու հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ վիճաբանել է խաղի մասնակից մեկ այլ երեխա, որի ժամանակ վերջինիս ծնող՝ ոմն Հռիփսիմեն միջամտել է երեխաների վիճաբանությանը և մի քանի անգամ ապտակել է իր տղային և քաշել ականջից՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Հռիփսիմեի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով