Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական Կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը և Իրանի Իսլամական Կոալիցիայի կուսակցության արտաքին կապերի տնօրեն Մեհդի Հոնարդիդեհանը ստորագրել են կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների փոխգործակցության և համագործակցության համաձայնագիր

🇦🇲🇮🇷Սույն թվականի 23.10.2024թ.
Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական Կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը և Իրանի Իսլամական Կոալիցիայի կուսակցության արտաքին կապերի տնօրեն Մեհդի Հոնարդիդեհանը ստորագրել են կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների փոխգործակցության և համագործակցության համաձայնագիր:
Համաձայնագիրը կնպաստի երիտասարդական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը, կկազմակերպվեն երկկողմ և բազմակողմ սեմինարներ, կոնֆերանսներ, կլոր սեղաններ երիտասարդական քաղաքականության խնդիրների վերաբերյալ։
Երկկողմ համագործակցության ընթացքում պլանավորվում է կազմակերպել կրթական և երիտասարդական բազմաթիվ ծրագրեր ՝ խորացնելու համար երկկողմ համագործակցությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով