Ռուսաստանը սգում է հայ ժողովրդի հետ միասին` Ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը. Զախարովա

Ռուսաստանը կիսում է հայ ժողովրդի վիշտը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի դիրքորոշումը օբյեկտիվ եւ հետեւողական է. էթնիկ պատկանելության հիման վրա զանգվածային ոչնչացման որեւէ արդարացում չի կարող լինել»,- ընդգծել է դիվանագետը՝ ավելացնելով, որ Ռուսաստանն այս ողբերգությունը համարել է իր սեփական վիշտը հենց սկզբից։

1995թ․ Ռուսաստանի Պետական ​​Դուման ընդունել է «1915-1922թթ․ հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» բանաձեւ։ Ցեղասպանությունը ճանաչվել է 23 պետության, Եվրոպական խորհրդարանի եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով