Սա հերթական hարձակումն է ընդդիմադիրների վրա «ժողովրդավարական բաստիոն» նիկոլական Հայաստանում. Շարմազանովը՝ Միհրան Հակոբյանի վրա hարձակման մասին

Ժողովրդավարական երկրներում իշխանությունը պետք է բոլոր ռեսուրսները դներ բացահայտելու ընդդիմադիր գործչի վրա հարձակվողների ինքնությունն ու խիստ իրավական պատժի ենթարկեր նրանց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Միհրան Հակոբյանի պարագայում իշխանություններից նման բան սպասելն անշնորհակալ գործ է։

Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ, ու՞ր եք, ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ։

Սա հերթական հարձակումն է ընդդիմադիրների վրա «ժողովրդավարական բաստիոն» նիկոլական Հայաստանում։

Սա դատապարտելի ու զզվելի ակտ է»,-գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով