«Վրե՞ժ». Ժաննա Անդրեասյա՞նն է աշխատանքից ազատել «Հայոց ցեղաuպանության թանգարան-ինստիտուտի» տնօրենին

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «դժգոհ է», որ թանգարանի տնօրենը ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ խոսել է Արցախից և Սումգայիթյան ջարդերից։
ԿԳՄՍ-ից կատարվել է ճշտում, թե արդյոք կարող էր տնօրենի դիմումի պատճառը կարող է լինել այն, որ նա ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ խոսել է Արցախից և Սումգայիթյան ջարդերից։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն» ունի հիմնադրամի կարգավիճակ, և տնօրենի նշանակումն ու ազատումն իրականացնում է հոգաբարձուների խորհուրդը: Հարցն ամբողջությամբ գտնվում է հոգաբարձուների խորհրդի տիրույթում: Առաջարկում ենք դիմել ինստիտուտին»,- նշեցին ԿԳՄՍ նախարարությունից։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ», որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը։

«Այո, Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Առայժմ դրա մասին իրավական ակտ չկա, պատճառների և այլ հարցերի մասին խնդրում ենք հարցում ուղարկել»,- ասացին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից»։

Հիշեցնենք, որ մամուլում գրվեց, որ Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել. «Սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, իրենք կազատեն աշխատանքից»։

Փետրվարի 10-ին ՀՀ իշխանություններն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և տիկնոջը Ծիծեռնակաբերդ այցի ընթացքում չուղեկցեցին, Ժաննա Անդրեասյանը միայն դիմավորեց նրանց համալիրի մուտքի մոտ և անհետացավ։ ԱՄՆ փոխնախագահին և նրա տիկնոջը Հայոց ցեղասպանության հուշահամալիր է ուղեկցել Էդիտա Գզոյանը՝ ներկայացնելով դրա կառուցման պատմությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով