Երկու մարդ զոհվել, վեց հոգի վիրավորվել է երկուշաբթի Մեդիսոնի (Վիսքոնսինի նահանգ) դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության պատճառով։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է տեղի ոստիկանության ղեկավար Շոն Բարնսը, որի ելույթը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները։
«Մենք գիտենք, որ զոհվել է երեք մարդ, ներառյալ կրակողը»,- ասել է նա։ Զոհվել են ուսուցիչը եւ ավագ դասարանի աշակերտը։ Վեց հոգի վիրավորվել է, նրանցից երկուսը ծայրահեղ վիճակում են։ Բարնսը նշել է, որ բոլոր տուժածները դպրոցի աշակերտներ են։
Կրակողի անձը ոստիկանությունն արդեն պարզել է, բայց Բարնսը չի նշել նրա անունը, սեռը եւ տարիքը, քանի որ հետաքննությունը դեռ շարունակվում է։ Ոստիկանության ղեկավարը միայն ավելացրել է, որ կրակողը նույնպես այդ դպրոցի աշակերտ է։
Բարնսը նշել է, որ հարձակվողի մոտիվներն առայժմ պարզված չեն։
Ավելի վաղ տեղեկացվել էր առնվազն չորս մահացածի մասին։

