Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ՔԿ

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է: Այս մասին  հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։Ավելի վաղ հայտնել էինք, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․ Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։ Քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվել դատարան ներկայացնելու համար Գ․ Խ․-ին ձերբակալելու վերաբերյալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով