Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին հայտնել է, որ երկրի տնտեսությունը փլուզման եզրին չէ, Թեհրանն ունի բավարար արտարժութային միջոցներ և պահուստներ։ Այս մասին Հեմաթին հայտնել է իսլամական բանքինգի 36-րդ համաժողովում։«Ես վճռականորեն հայտարարում եմ, որ այն պնդումը, թե Իրանը մտել է տնտեսական կոլապսի փուլ, չի համապատասխանում իրականությանը», — ասել է նա։Հեմաթիի խոսքով՝ երկիր օտարերկրյա արժույթի ներհոսքն ու պահուստների կուտակումը շարունակվում են։ Նա նշել է, որ Իրանն ունի ինչպես ներքին պահուստներ, այնպես էլ լրացուցիչ ռեսուրսներ, որոնց մանրամասները չեն կարող հրապարակվել։Հեմաթին նաև հայտնել է, որ Կենտրոնական բանկը պատրաստ է մինչև 2 մլրդ դոլար ուղղել արտարժույթի շուկա՝ իրավիճակը կայունացնելու համար։ Նրա խոսքով՝ վերջին տատանումները մեծ մասամբ պայմանավորված են եղել հոգեբանական գործոններով, քանթե հիմնարար տնտեսական ցուցանիշներով։Անդրադառնալով գնաճին՝ Հեմաթին հայտնել է, որ Իրանը չի մտել հիպերգնաճի փուլ, նման սցենարի հավանականությունը մնում է ցածր։ Նա նշել է, որ Կենտրոնական բանկը դրամավարկային և կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում՝ գնաճային ճնշումը զսպելու համար։Հեմաթիի տվյալներով՝ տարվա սկզբից մինչև սեպտեմբերի 6-ը բանկային վարկավորման ծավալը կազմել է 4 050 տրլն ռիալ (4,05 մլրդ դոլար), ինչը 69 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
2026-09-01

