Ռոբերտ Քոչարյանին տեղափոխում են Հակակոռուպցիոն դատարան. Փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխում են Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին հայտնում է փաստաբան Արամ Օրբելյանը:Հիշեցնենք, որ օգոստոսի 25–ի առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը:  Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվել «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, նաև տնօրենների բնակարաններում։ Այս ընկերություններում Քոչարյան ընտանիքը բաժնեմասեր ունի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով