ԱՄՆ-ում սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ

Վաշինգտոնում Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։

«Մենք հետաքննություն ենք վարում և աշխատում ենք լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ։ Մենք հանցագործին կենթարկենք պատասխանատվության», — նշել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով