ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է 369.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.14 դրամ (նվազել է 0.35 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.93 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 366–367.5 դրամով, վաճառվում է 370-472 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 424-429 դրամով, վաճառվում է 434–441 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.74-4.85 դրամով, վաճառվում է 4.96–5.14 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 367 դրամով, վաճառվում՝ 370 դրամով:
Եվրոն գնվում է 430 դրամով, վաճառվում է 434 դրամով:
Ռուբլին գնվում է 4.80 դրամով, վաճառվում է 4.90 դրամով:

