Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում, այն զգացվել է Ստամբուլում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են արևմտյան Ստամբուլում մոտավորապես ժամը 13:58-ին, ջահերը թեթևակի տատանվել են։

Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ 4.3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարևան Բուրսա նահանգի Գեմլիկ շրջանում, էպիկենտրոնը գտնվել է 13 կիլոմետր խորության վրա։

Իր հերթին, Քանդիլիի աստղադիտարանը գնահատել է 4.4 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է յոթ կիլոմետր խորության վրա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով