Թրամփը կոչ է արել բանտ նստեցնել ամերիկյան դրոշն այրողներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել առնվազն մեկ տարի ժամկետով բանտարկել Լոս Անջելեսի անկարգությունների այն մասնակիցներին, որոնք այրել են ամերիկյան դրոշները, եւ ենթադրել է, որ Կալիֆոռնիայի դեմոկրատ նահանգապետ Գեւին Նյուսոմն այնքան անփույթ է արձագանքել անկարգություններին, որ նրան կարող են «տեսականորեն» հանցագործության մեղադրանք առաջադրել, հաղորդել է New York Post-ը։

Նա հայտնել է, որ անկարգությւոնների բոլոր մասնակիցները, որոնք բռնվել են ամերիկյան դրոշն այրելիս, պետք է «ինքնըստինքյան» մեկ տարվա բանտարկություն ստանան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով