Հնդկաստանում հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվել

Առնվազն վեց մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվել Թամիլնադ նահանգի հարավային Դինդիգուլ քաղաքի մասնավոր կլինիկայում բռնկված հրդեհի հետևանքով։

Ինչպես հայտնում է The Hindu-ն, հրդեհը տեղի է ունեցել չորսհարկանի հիվանդանոցի շենքում դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան։ Վեց մարդ արգելափակվել է կանգնեցված վերելակում և մահացել այրման թունավորումից։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, մնացած հիվանդներին տարհանել են կլինիկայի աշխատակիցներն ու հրշեջները։

Թամիլնադու իշխանությունները ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին և հայտարարել, որ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում։ Հրդեհի պատճառները պարզվում են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով