ՄԱԿ. Գազայի մինչև հինգ տարեկան երեխաների մոտ 90%-ը տառապում է վարակիչ հիվանդություններով

Գազայի հատվածում մինչև 5 տարեկան 10 երեխաներից առնվազն 9-ը տառապում է մեկ կամ մի քանի վարակիչ հիվանդություններով։ Այս մասին հայտնում է Պաղեստինի օկուպացված տարածքներում հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):

«Գազայում առողջական վիճակը շարունակում է վատթարանալ՝ մինչև 5 տարեկան 10 երեխաներից 9-ը տառապում է մեկ կամ մի քանի վարակիչ հիվանդություններով», — ասվում է զեկույցում:

Փաստաթղթում նշվում է նաև, որ Գազայի հատվածում կանանց 25%-ը տառապում է մաշկային հիվանդություններով և առողջական այլ խնդիրներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով