Ինչպես պարզվում է Աննա Հակոբյանի վերջին գրառումից, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը նոր են ամուսնացել՝ զագսով։ Տարիներ շարունակ հանրությանը ներկայացվել է «ընտանիք» լինելու պատկեր, մինչդեռ իրավական առումով, փաստորեն, դա հիմա է ձևակերպվել։ Ստացվում է՝ երկրի ղեկավարի ընտանիքը միայն հիմա է որոշել պաշտոնապես գրանցել հարաբերությունները։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց հիմա։ Ի՞նչ փոխվեց։ Եվ արդյո՞ք սա հերթական քայլն է հանրային իմիջի վերաձևավորման համար։ Հասարակությունն իրավունք ունի պարզ ու անկեղծ բացատրության։
2026-02-17

