Բարեփոխական կեղծիքների հետքերով

Այսօրվա դրությամբ բացի արտաքին և ներքին քաղաքականությունից իշխանությունը բարեփոխումների անվան տակ իրականացնում է ստվերային թալան։
Ինչպես գիտենք հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու ֆոնին 2025 թվականի հունվարի 1-ից բարձրացվելու է հարկային բեռը որի արդյունքում տուժելու է միայն քաղաքացին։

Փաստաբանների պալատը որը գործում է սեփական կանոնադրությամբ ներկայիս դրությամբ որպես պետական հարկ վճարում է իր մատուցած ծառայությունների 5%-ը,իսկ 2025 թվականի հունվարի մեկից հարկվելու է փաստաբանների ծառայության ոչ թե 5% այլ 40%-ը։

Բարձրացվել է նաև դատարանների պետական տուրքը կրկնապատկելով այն։
Լուրջ է նաև տրանսպորտի թանկացման հարցը: Իբրև բարեփոխում դիպչում են քաղաքացու գրպանին` անուղղակի կերպով քաղաքացուն դարձնելով թանկացումների զոհ։

Հարկավոր է վճռական պայքար մղել այսօրվա իշխանության դեմ, որով կստիպենք հարգել սեփական երկիրը և ժողովրդին։

https://www.facebook.com/61556756551457/videos/631997882486729

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով