Ի՞նչը ձեզ չներեց թիմը, ինչո՞ւ ձեր հավատարմությունը չգնահատվեց. Հարց՝ Ալեն Սիմոնյանին

Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում, ընդհանրապես կյանքի ընթացքում ոչ մի բանի համար չեմ ափսոսում, եղել են ծանր օրեր, եղել են անձնական ծանր իրավիճակներ, բայց դա այն է, ինչ որ կառուցել է Ալեն Սիմոնյանին. ես այստեղ կանգնած չէի լինի, այս դահլիճը չէի կարողանա բացել, և դուք ինձ այդ հարցը չէիք տա, եթե ես այդ ճանապարհը չանցնեի, ուստի ես որևիցե բանի համար չեմ ափսոսում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ ինչու չգնահատվեց իր հավատարմությունը, ի՞նչը չներեց իրեն ՔՊ թիմը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այո, կա այդպիսի տրամաբանություն, այդպիսի դեպքերը պատմության մեջ շատ են, բայց իմ հարաբերությունը, իմ վերաբերմունքը, իմ նվիրվածությունը դա իմ որոշումն է, իմ տեսակն է, և ես ասել եմ ու նորից եմ կրկնում՝ իմ քաղաքական գործունեությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության հետ համատեղ գործունեություն է, ես չեմ տարանջատում, չեմ տարանջատել ինձ որևիցե դեպքում։ Ես շարունակելու եմ պաշտպանել իմ թիմին, այն գաղափարները, այն սկզբունքները, որ ես ունեմ, մենք ունենք, և չեմ ուզում, որ դուք պաշտոնով պայմանավորեք, մտածեք, որ դա պատիժ էր։ Դա պատիժ չէր, ես իմ ծառայությունը կատարեցի, ես լավ կատարեցի իմ ծառայությունը, ես, այսպես ասած, պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը։ Կապրենք, կտեսնենք, թե հետագայում ինչ կլինի։

Չեմ բացառում, որ կարող է մոտակա, չգիտեմ, ինչ-որ ժամանակահատվածում ընդհանրապես որևիցե քաղաքական պաշտոնով զբաղված չլինեմ, բայց մի մտցրեք դա ինչ-որ անձնական դաշտ՝ ասելով՝ տեսաք, վարչության նիստին չգնաց։ Անձնական առիթ ունեի, վարչության նիստին չէի գնացել, 5 լրագրող զանգել է, ասում է՝ այ, որ վարչության նիստին չեք գնացել, կամ Ալեն Սիմոնյանը թեթև էր հագնված, ուրեմն լուրջ չի վերաբերվում։

Ես միշտ ուղիղ ասել եմ, թեկուզ ամենավատ և ամենածանր բաները։ Հիմա էլ ասում եմ՝ нет, չկա այդպիսի բան։ Եես շարունակելու եմ ակտիվ քաղաքական գործիչ լինելը, ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում։

Կմտածենք, կտեսնենք, թե ոնց կլինի, ինչ կլինի, իսկ ինչ արել եմ, չեմ, չեմ ափսոսում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով