Հայոց Հայրապետը սրբազան Աջով օրհնել է հոգևոր դասին և ներկա ժողովրդին

Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը:

Տոնական այդ օրը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, հավատացյալների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվել է դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան Աջով օրհնել է հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին՝ այն փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանին։

Սուրբ Հռիփսիմե վանքի առջև թափորը դիմավորել են վանքի հոգևոր սպասավորները և տարբեր վայրերից ժամանած բազում ուխտավորներ` Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:

Բերկրառատ տոնի առիթով Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվել թ Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Կ․ Պոլսի Հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ․ Շնորհք վարդապետ Տոնիկյանը։

Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբանությունը և բազում ուխտավոր հայորդիներ։

Իր քարոզում պատարագիչ Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրրդին, պատգամել է հավատավոր ժողովրդին հետևել սուրբ Հռիփսիմյանց կույսերի օրինակին, որոնք առ Աստված իրնեց հույսով ու հավատքով արհամարեցին ժամանակվոր կյանքի բոլոր փորձությունները, գայթակղությունները և անգամ մահը՝ հավատարիմ մնալով քրիստոնեական իրենց ուխտին։

Վերջում Հայր Շնորհքը հորդորել է հավատվոր ժողովրդին իրենց աղոթքներում հայցել սրբուհու բարեխոսությունը՝ ամրանալու ու զորանալու հավատքի մեջ, և մշտապես շեն ու անսասան պահել հայոց եկեղեցիները։

Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, սրբուհու մասունքակիր Աջով կատարվել է Անդաստանի կարգ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով