Ռուսաստանը փակել է Ֆինլանդիայի, Լատվիայի և Էստոնիայի հետ սահմանին գտնվող սահմանային անցակետերը

Ռուսաստանի կառավարությունը հուլիսի 1-ից ժամանակավորապես դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանին գտնվող երկաթուղային անցակետերով երթևեկությունը։ Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական ակտերի պորտալում։ Որոշման պատճառների մասին չի հաղորդվում, սահմանափակումների ժամկետները նույնպես չեն նշվում։

«2026 թվականի հուլիսի 1-ից ժամանակավորապես դադարեցնել անձանց, տրանսպորտային միջոցների, ապրանքների և բեռների տեղաշարժը Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի առանձին հատվածներում գտնվող՝ հավելվածով սահմանված ցանկի համաձայն, Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով անցնող երկաթուղային անցակետերով», — ասվում է փաստաթղթի տեքստում։

Ռուս-ֆիննական սահմանի հատվածում փակվում են հետևյալ անցակետերը՝ Վիբորգ (Լենինգրադի մարզ), Վյարտսիլյա և Լյուտյա (Կարելիա), Սանկտ Պետերբուրգ-Ֆինլանդսկի, Սվետոգորսկ (Լենինգրադի մարզ)։ Էստոնական ուղղությամբ՝ Պեչորի-Պսկովսկիե (Պսկովի մարզ)։ Լատվիական ուղղությամբ՝ Պիտալովո (Պսկովի մարզ)։

Ռուսաստանի ԱԳՆ-ին հանձնարարվել է որոշման մասին ծանուցումներ ուղարկել Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի իշխանություններին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով