Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։

Ինչպես հայտնում է Report-ը, ադրբեջանական պատվիրակության անդամներին փոխադրող ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում։

Նշենք, որ Շահին Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով