Ամերիկյան պաշտպանական գերատեսչության Հետախուզական վարչությունն արձանագրել է, որ ԱՄՆ-ը 2025 և 2026 թվականներին Ուկրաինային ցուցաբերվող օգնության ծավալները, 2022-2024 թվականների ժամանակահատվածի համեմատ, կրճատել է 44 անգամ։ Այս մասին նշված է փետրվարի 19-ին հրապարակված զեկույցում, որը պատրաստվել էր Կոնգրեսի համար՝ Պենտագոնի, Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գլխավոր տեսուչների ապարատների հետ համատեղ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես, 2025 թվականին դրա ծավալը կազմել է $3,92 միլիարդ, իսկ 2026 ֆինանսական տարվա համար (որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին) նախատեսված է ընդամենը $220 միլիոնի օգնություն։
2026-02-20

