Այս պահին աճում է ռազմական գործողությունների տարածաշրջանային բռնկման, ծավալման ռազմաքաղաքական ռիսկը. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է.

«Դատելով առաջին հարվածի թիրախներից և ավիացիայի անխոչնդոտ կիրառման փաստից՝ կարելի է ասել, որ Իրանի դեմ ռազմական օպերացիան պլանավորվել է ամիսներ շարունակ, իսկ հարվածի ժամկետն ընտրվել է վերջին օրերին: Տպավորություն է, որ նույնիսկ Իրանի համար կար հանկարծակիության էլեմենտ:

Կառավարական օբյեկտներին հարվածելուն զուգահեռ, հարվածներ են հասցվում նաև Իրանի տարբեր հատվածներում տեղակայված ռազմավարական օբյեկտներին:

Հաջորդիվ, ենթադրելի է, որ Իրանը պետք է իրացնի պրեվենտիվ և/կամ ուղիղ պատասխան հարվածների իր գործողությունները: Դրանց էֆֆեկտիվության և համարժեքության մակարդակը հետագա հետևությունների հնարավորություն կտա:

Հակամարտության կողմերի առաջին օրվա/օրերի հարվածողական և պաշտպանական գործողությունների էֆեկտիվությունից է նաև կախված պատերազմի էսկալացիայի հետագա ընթացքը:

Այս պահին աճում է ռազմական գործողությունների տարածաշրջանային բռնկման, ծավալման և տարբեր կողմերին ներքաշման ռազմաքաղաքական ռիսկը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով