Երբ արհեստական ինտելեկտը կդառնա աշխարհի անմրցակից տիրակալ

PARS TODAY. Ռոբոտիկ գիտությունների ու արհեստական բանականության ոլորտի ավագ գիտնականները կանխատեսել են, որ կգա մի ժամանակ, երբ արհեստական բանականությունը(Արհեստական ինտելեկտը) կդառնա աշխարհի անմրցակից տիրակալ: Այդ դեպքում, ի՞նչ է տեղի ունենալու:

Շուրջ հարյուր տարի առաջ ֆրանսիացի աշխարհագրագետ և գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիրներից Ժյուլ Վեռնն այն ինչ ասում էր իր ֆանտաստիկ ստեղծագործություններում, այսօր արդեն դարձել է իրականություն: Ֆանտաստիկ գրքերի երևույթներն այսօր արդեն կան մեր իրական կյանքում: Մերօրյա մարդն օգտագործում է փոխադրամիջոցներ, որոնց մասին խոսելը երբևէ ծիծաղ է առաջացրել: Թռիչքն այսօր մեր կյանքի անբաժան մասն է կազմում և նույնիսկ համարվում է անհրաժեշտություն: Կարելի է ասել, որ այսօր գիտական ու ակադեմիական շրջանակում քննարկվող արհեստական բանականության նման թեմաները կարող են անիրական հնչել, սակայն և կարող են առաջիկա տասնամյակներում դուրս գալ երևակայության սահմանից ՝ դառնալով իրականություն ու մեր կյանքի բաղադրիչը: Ռոբոտիկ գիտությունների ու արհեստական բանականության ոլորտի ավագ գիտնականները կանխատեսել են, որ կգա մի ժամանակ, երբ արհեստական բանականությունը (Արհեստական ինտելեկտը) կդառնա աշխարհի անմրցակից տիրակալ: Այդ դեպքում, ի՞նչ է տեղի ունենալու: Արդյոք արհեստական բանականությունը կարո՞ղ է իշխել մարդու աշխատատեղերում և արդյոք կրելո՞ւ է կիրառական բնույթ:

Կան մարդիկ, որոնք մտահոգված են այդ տեխնոլոգիայի սանձարձակ տարածմամբ: Էդինբուրգի համալսարանի դասախոս ՝ Սիմոն Բիգզը համոզմունք է հայտնել .«Կանխատեսում եմ, որ 2030 թ.-ին արհեստական ինտելեկտի օգտագործումը դառնալու է անսովոր սպանությունների ու պատերազմի տարածված միջոց: Այն տարբերությամբ, որ ապագայում կիրառվելու են ավելի կատարելագործված ու ավելի ազդեցիկ մեթոդներ»:

Մուզիլա հաստատության գործադիր տնօրեն ՝ Մարք Սուրմենը հավատացած է, որ արհեստական բանականությունը հանգեցնելու է ԱՄՆ-ի և Չինաստանի նման երկրներում սակավաթիվ դերակատարների ձեռքում հարստության ու հեղինակության կենտրոնացման միջոցի և դա վատ է լինելու աշխարհի բնակչության համար:

Մտահոգությունը պայմանավորված է նրանով, որ սարքերը վերահսկվելու են մարդկանց միջոցով: Ապագայում ուժի գլխավոր ցուցիչը ինֆորմացիայի արագ ու ազդեցիկ վերլուծելու հնարավորությունն է: Արհեստական բանականության զարգացումը կարող է աշխարհի քաղաքական ու տնտեսական իշխանավորների ձեռքում համարվել ուժ և հանրային կարծիքը ղեկավարելու հնարավորություն:

Մյուս մտահոգությունը կապված է մեքենայացման անվերահսկելիությանը: Այն իմաստով, որ սարքերի արագ զարգացումն ու տարածումը հանգեցնելու է արհեստական ինտելեկտի հմտության պրոգրեսիվ մեծացմանը: Ստեղծվելու են համակարգիչներ, որոնք կունենան մարդուն գերազանցող կարողություններ: Մերօրյա սարքերը կարող են հազարավոր անգամներ ավելի արագ վերլուծել տվյալներներն ու ինֆորմացիան և իրավիճակին համապատասխան ընդունել ճիշտ դիրքորոշում: Ուստի համակարգիչները լինելու են մարդուց առավել համակերպվող: Ավտոմատացմանը զուգահեռ նվազելու է մարդու ընկալման կարողությունը: Այդպիսով կարելի է ասել, որ գալու է մի օր, երբ մարդն այլևս չի կարողանալու կանխատեսել համակարգիչների վերլուծած արդյունքները: Իրավիճակն ավելի է բարդանալու այն ժամանակ, երբ ինֆորմացիան գաղտնի կերպով են տրամադրվելու համակարգիչներին: Նման հանգամանքներում, ալգոռիտմերը նախագծող հեղինակներին հասանելի չեն լինելու համակարգիչների տվյալները: Ուստի նրանք չեն կարողանա իմանալ, թե համակարգն ինչպես է հասել նման արդյունքների:

Մի քանի փորձագետներ համոզված են, որ արհեստական բանականության ապագայի նկատմամբ նման վատատեսական կանխատեսումը , հոլիվուդյան ֆիլմերի արդյունքն է: Նրանք համոզված են, որ «Ես ՝ ռոբոտ» ֆիլմի ներկայացրած ապագան միմիայն երևակայություն է և արհեստական ինտելեկտն ապագայում չի գրավելու աշխարհը: Ֆանտազիայի ժանրի ֆիլմերը կինոաշխարհի կյանքի չափ վաղեմություն ունեն : Ավելի քան հարյուր տարի է  անցնում կինոյի կյանքից և այս ընթացքում, յոթերորդ արվեստի էկրանը կարողացելէ  իրականություն դարձնել մարդկային մտքի թռիչքն ու երևակայությունը: Կինոյում այդ շարժման մեկնարկը եղավ Ժորժ Մելիյեսի 1902 թվականին պատրաստած «Ուղևորություն դեպի լուսին» ֆիլմը: Գիտնականները համոզված են, որ մեր օրերին տեխնոլոգիաների գաղափարը եկել է գեղարվեստական ֆիլմի դիտումից հետո:

Արհեստական ինտելեկտի և սմարթ ռոբոտների թեմայով ֆիլմերը ՝ «Ավելի վաղ ՝ մեքենա» , «Չափին» , «Մաթրիքսը» , «Հերը» , «Տերմինատորը» , «Տիեզերական Օդիսա ՝ 2001» , նաև ֆիլմեր, որտեղ արհեստական բանականությունը ներկայացվում է սատանայական կարգով և որի միակ ցանկությունը ՝ բարի հրեշտակի ձեռքով մարդկայնացումն է, այս բոլոր ֆիլմերը ցուցադրում են այս երևույթի ապագայի սարսափելիությունը: Ապագա, որը լինելու է հենց մարդու ստեղծածի գերին և որից մարդը չի ունենալու փրկություն:

Արհեստական բանականության ոլորտում ակտիվ «Դիջիթալ ջինիուս» ընկերության հիմնադիր ՝ Միխայիլ Նաումովն ասել է .«Արհեստական բանականությունը մեր կյանք է եկել ՝ մնալու համար և այն ինչ այսօր ենք տեսնում, դրա միայն սկիզբն է»: Նրա համոզմամբ, այս բանականությունն անկասկած տիրելու է աշխատանքային ոլորտը : Տնտեսական առումով, դա կիրառելի միջոց է ծառայությունների կրկնվող գործառույթի համար: Դա նույնն է, ինչ հաշվապահի համար հաշվիչ մեքենայի օգտագործումը: Ընկերությունները ևս, պետք է նման մոտեցում ունենան արհեստական բանականությանը: Փաստորեն ապագայում դա լինելու է ոչ թե մրցակցային առավելություն, այլև ՝ աշխատանքային անհրաժեշտություն:

IBM ընկերության գործադիր տնօրեն ՝ Ջինի Ռումետին ավելի վաղ ասել էր, որ արհեստական ինտելեկտ Artificial intelligence բառերի առաջին տառերը AI ՝ շրջելով ստանում ենք IA-ը, որն ունի խելացի օգնական  ( Intelligent Assistant ) իմաստ : Արհեստական բանականությունը լսում է հաճախորդին, գիտի գնումների անցյալը, նաև ծանոթ է այլ հարցերին և այդ բոլորի մասին տեղեկացնում է ծառայությունների բաժնի պաշտոնյային: Սա մարդու և մեքենայի համագործակցության գերազանց համադրում է:

Վաշինգտոնում տեղակայված Փիու հետազոտական կենտրոնը վերջերս լայն ուսումնասիրություն էր կատարել ՝ արհեստական բանականության հավանական վտանգների մասին : Հարցում էր կատարվել այն մասին, թե մինչև 2030 թվականը արհեստական բանականությունը լինելու է շահավե՞տ, թե՞ վնասակար: Հարցվողների 63 տոկոսը հույս էր հայտնել, որ դա օգտակար է լինելու : Գերակշռում էին լավատեսական կարծիքները: Հարցվողներն ի դեպ մտահոգություններ էին հայտնել այդ կապակցությամբ: Մտավախությունների մեծ մասը վերաբերում է աշխատատեղերի վերացմանը, գաղտնիության վնասմանը , մարդկային կյանքում մեքենաների դերակատարությանը և ընդհանուր առմամբ հասարակությունում անարխիայի տարածմանը: Սակայն բոլորը միաբերան համոզմունք են հայտնել, որ կարելի է մեղմել այդ երևույթի տարածման հետևանքները: Վերջում պետք է ասել, որ քաղաքակրությանն առնչվող ցանկացած երևույթ արդյունքն է մարդու ինտելեկտի: Ուստի կարելի է  հուսալ, որ արհեստական բանականության օգնությամբ կարելի է զարգացնել մարդկային քաղաքակրթությունը : Ինչպես, որ մարդն օգտվել է տեխնոլոգիաների մյուս ոլորտներից, այնպես էլ կարելի է արհեստական բանականության կիրառման օրինականացման արդյունքում , ակնկալել ներկայի ու ապագայի կենցաղի որակական բարելավում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով