Արցախի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչներին խոշտանգողը, դատողը միայն Ալիևը չէ. նրանց ճակատագրի նման ընթացքի փայատերն ու մեղսագործը նաև Փաշինյանն է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.

«Չմոռանաք, որ Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Լեւոն Մնացականյանին եւ Արցախի ռազմաքաղաքական վերնախավի մյուս ներկայացուցիչներին խոշտանգողը, դատողը եւ դատապարտողը միայն Ալիեւը չէ։

Նրանց ճակատագրի նման ընթացքի փայատերն ու մեղսագործը նաեւ Նիկոլն է։

Հիշեք նաեւ, որ այդ խայտառակ եւ այլանդակ «դատավճիռներով» մեղավոր են նշանակել ոչ թե Ռուբենին եւ մյուսներին, այլ հայ ժողովրդին։

Ոչ թե իրենց են տվել 20 տարի կամ ցմահ ազատազրկում, այդ մեզ են տվել ցմահ։

Ոչ թե իրենց են «նացիստ» նշանակել, այլ մեզ։

Հենց սա ազգովի գիտակցեցինք, ապա իրական Նյուրնբերգ-2 դեռ առջեւում կլինի՝ մեղադրյալ Նիկոլ-Ալիեւ զույգով»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով