Արևմտյան դերակատարներն ու կառույցները խրախուսում են ՀՀ-ում բռնատիրության կառուցումն ու ժողովրդավարության «հուղարկավորությունը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխանությունը գործընթացի անունը դրել է ընտրություն, սակայն իր ընտրական հաջողությունն ամրագրելու համար օրենքները, ըստ իրավիճակի, մեկնաբանում և կիրառում է:

Աբրահամյանի խոսքով՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ում ուզում են՝ բռնում են․ կարևոր չէ, թե ինչ հոդված կկիրառեն, ում ուզում են՝ թիրախավորում են՝ անկախ թեմայից կամ առիթից:

«Դեռ չեմ խոսում են այն մասին, թե ինչպես է պետական ողջ ապարատը գործի դրվել ոչ թե պետության, այլ կոնկրետ քաղաքական խմբի շահերը սպասարկելու համար։

Իսկ իրենց հովանավորող ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վրա աչք փակող արևմտյան դերակատարներն ու կառույցներն էլ խրախուսում են Հայաստանում բռնատիրության կառուցումն ու ժողովրդավարության «հուղարկավորությունը»»,- նշել է պատգամավորը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով