Եկատերինբուրգից Ստամբուլ թռիչքի ժամանակ փաուերբանկ է այրվել, հայտնում է «Բազա» Telegram-ալիքը։
Լիցքավորման սարքը բռնկվել է «Уральские авиалинии» ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի սրահում։ Շարժական սարքը գտնվել է տիրոջ կողքի ազատ նստատեղին և բռնկվել է թռիչքից 20 րոպե անց։ Ուղևորը փորձել է անջատել լիցքավորվող հեռախոսը և այրել է մատը։
Փաուերբանկը հասցրել է այրել նստատեղի երեսպատումն ու ամրագոտին։ Բորտուղեկցորդները արագ են արձագանքել և կրակմարիչի օգնությամբ հանգցրել են կրակը։ Այնուհետև սարքը տեղադրել են ջրով լցված մետաղական տարայի մեջ և տեղափոխել անվտանգ վայր։
Տուժած տղամարդուն բժշկական օգնություն են առաջարկել, սակայն նա հրաժարվել է։
Ինչպես նշել է ավիաընկերությունը, ինքնաթիռը շարունակել է բնականոն հունով թռիչքը և բարեհաջող վայրէջք կատարել Թուրքիայում։

