Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 9-ին Վենետիկ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել 51-ամյա մի կնոջ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նա փետրվարի 20-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։
«Զվարթնոց» օդանավակայանում կնոջ են ձերբակալել. Նա ժամանել էր Վենետիկից
Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
2026-03-10

