Էրդողանը նախորդ տարիների տեքստով ապրիլի 24–ի ուղերձ է հղել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2012 թվականից սկսած իր ապրիլի 24–ի հերթական նույնաբովանդակ ուղերձն է հղել Պոլսո Հայոց պատրիարքին եւ Թուրքիայի հայ համայնքին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը,  Թուրքիայի նախագահի ուղերձն ընթերցվել է Ստամբուլի հայկական Սուրն Հակոբ եկեղեցում ապրիլի 24–ի նահատակների համար մատուցվող պատարագի ժամանակ։

Էրդողանի ուղերձում նշել է, որ մեկ անգամ եւս ցավակցում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիների դժվարին պայմաններում մահացած հայերի թոռներին։ Նա նշել է, թե Օսմանյան կայսրության փլուզման տարիներին օսմանյան բոլոր ժողովուրդները մեծ տառապանքներ ունեցել՝  շեշտելով, թե այդ ժամանակ նաեւ Օսմանյան հայ քաղաքացիներն են մեծ ցավեր կրել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով