Թեհրանում նոր պայթյուններ են որոտացել, հաղորդում է Tansim-ը։
«Թեհրանի կենտրոնում պայթյունների ձայներ են լսվել», — նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Հարձակման ընթացքում սպանվել է նաև Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին։

