Թրամփը մտադիր է ապրիլի 27-ին քննարկել Իրանի վերաբերյալ հետագա գործողությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ապրիլի 27-ին կաբինետի նիստ անցկացնել՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ապագա գործողությունները քննարկելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականը մանրամասնում է, որ ԱՄՆ առաջնորդը նախատեսում է «քննարկել բանակցություններում ստեղծված անելանելի դրությունն ու պատերազմում հաջորդ քայլերի հնարավոր տարբերակները»:

Միևնույն ժամանակ, Axios-ը տեղեկացնում է, որ Թեհրանը Վաշինգտոնին է փոխանցել հակամարտության կարգավորման նոր առաջարկը։ Բանակցությունների արդյունքում քննարկվելու են ամերիկյան շրջափակման վերացումը, Հորմուզի նեղուցի բացումը և Իրանի միջուկային ծրագրի ապագան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով