Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները

Ժնևի InterContinental հյուրանոցում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները։
Հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով։ Դրա ընթացքում կքննարկվեն կարգավորման հիմնական պարամետրերը՝ ռազմական, քաղաքական և հումանիտար։
Հիշեցնենք, որ Մոսկվայի պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, Վաշինգտոնինը՝ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Կուշները, իսկ Կիևինը՝ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով