Երեկ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը ուղեղի նախակաթվածային վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն և գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։
Մարգարիտ Եսայանի ինքնազգացողությունը հիվանդանոց տեղափոխվելու նախորդ օրն էր վատացել։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքներով՝ նրա մոտ չորս ինսուլտային օջախ էր հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է այդ նույն աղբյուրը՝ նախկին պատգամավորն այսօր էլ դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները հիվանդանոցային պայմաններում շարունակում են հսկել նրա առողջական վիճակը։ Մարգարիտ Եսայանի վիճակն այս պահին կայուն է։
2026-03-25

