Իսրայելը հարված է հասցրել նաև Գազայի հատվածին. զոհվել է երկու մարդ

Գազա քաղաքի Զեյթուն թաղամասին իսրայելական անօդաչու թռչող սարքի հասցրած հարվածի հետևանքով երկու պաղեստինցի է զոհվել։

Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ Գազային հասցված իսրայելական ավիահարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ ստացել ծանր վիրավորում։

Սա տեղի է ունենում Իրանի և Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներին զուգահեռ, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատերազմ է մղում «Հեզբոլլահ» շարժման դեմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով