Իրանի իշխանությունները դադարեցրել են համալսարանների և դպրոցների գործունեությունը, պետական մարմինները աշխատում են 50 տոկոսով, իսկ բանկերը շարունակում են ծառայություններ մատուցել, հայտարարել է երկրի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը։
«Դպրոցներն ու համալսարանները փակ են մինչև հետագա ծանուցում։ Բանկերը կշարունակեն ծառայություններ մատուցել։ Պետական մարմինները կշարունակեն աշխատել 50% հզորությամբ», — ասվում է հայտարարության մեջ։

