Իրանի և Իսրայելի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները կարող են «լիակատար աղետի» հանգեցնել․ ՄԱԿ

Իրանի և Իսրայելի միջուկային օբյեկտներին հասցվող հարվածները կարող են «լիակատար աղետի» հանգեցնել։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Պարսից ծոցում Թեհրանի հասցրած հարվածների քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը։
«Ինչպես Իսրայելում, այնպես էլ Իրանում միջուկային օբյեկտների մերձակայքում իրականացված վերջին հրթիռային հարվածներն ընդգծում են հետագա էսկալացիայի ահռելի վտանգը։ Պետությունները «խաղում են» իրական աղետի հետ»,— իր տեսաուղերձում ասել է Տյուրկը։
Իրանի վերջին հրթիռային հարվածն ուղղված է եղել Դիմոնա քաղաքին, որը գտնվում է Իսրայելի միջուկային հետազոտությունների կենտրոնից մոտ 9 կիլոմետր հեռավորության վրա։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն և Իսրայելը բազմիցս հարվածներ են հասցրել Բուշերի տարածքին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով