Սովորաբար պետական համակարգում ընդհանրապես, իսկ Երևանի քաղաքապետարանում մասնավորապես եզակիներին է հաջողվում մեկնել որևէ երկիր գործուղման։
Նրանք կամ վարչության պետեր են լինում, կամ գոնե բաժնի։ Բայց բախտը պարբերաբար ժպտում է Երևանի փոխքաղաքապետի օգնական Լենա Մելքոնյանին։
Նա պարբերաբար մեկնում է արտերկիր գործուղումների. 2025 թվականի հոկտեմբերի 6-11-ը գործուղվել էր գեղատեսիլ Կիպրոսի Հանրապետության Լիմասոլ քաղաք, նոյեմբերի 19֊ից 21֊ը` Մոսկվա։


