Կան տվյալներ, որ Իրանը միջnւկային զենք չի ստեղծել. Լավրով

Գոյություն ունեն տվյալներ ՄԱԳԱՏԷ-ի և ամերիկյան պրոֆեսիոնալ հետախույզների կողմից առ այն, որ Իրանը չի փորձել միջուկային զենք արտադրել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Բրունեյ Դարուսալամի պետության երկրորդ արտգործնախարար Էրիվան Յուսոֆի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կան և՛ ՄԱԳԱՏԷ-ի, և՛ ամերիկյան պրոֆեսիոնալ հետախույզների հաստատումներն այն մասին, որ Իրանը չի արտադրել և չի փորձել արտադրել միջուկային զենք»,- ուշադրություն է հրավիրել դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով