Հայաստանում Կանադայի նոր դեսպան է նշանակվել Էնդրյու Թերները

Կանադայի կառավարությունը Էնդրյու Թերներին նշանակել է Հայաստանում Կանադայի նոր դեսպան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է The Canadian Press-ը։

Նշվում է, որ Էնդրյու Թերները Երևան կգործուղվի արդեն հաջորդ ամիս։

Ըստ The Canadian Press-ի՝ Թերների կենսագրությունը հիմնականում կապված է Մերձավոր Արևելքում կատարած աշխատանքի հետ, թեև նա նաև օգնել է մշակել Օտտավայի արձագանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով