Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները երկու անգամ ստուգել են Սպիտակ տանը հրաձգություն իրականացրած Քոուլ Թոմաս Ալենին՝ զենք գնելուց հետո։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ Ալենը 2023 թվականին Կալիֆոռնիայում գնել է 38-րդ տրամաչափի կիսաավտոմատ ատրճանակ, իսկ 2025 թվականին նույն նահանգում ձեռք է բերել 12-րդ տրամաչափի որսորդական հրացան։ Երկու դեպքում էլ գնման ժամանակ նա տրամադրել է անձնական տվյալներ, որոնք այնուհետև փոխանցվել են ՀԴԲ-ին՝ ստուգման համար։
Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտնել էր, որ Ալենը զենքը ձեռք է բերել օրինական ճանապարհով։
Հրաձգության միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ին՝ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ, որին ներկա է եղել նաև նախագահ Դոնալդ Թրամփը։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է Գաղտնի ծառայության մի սպա։ Հրաձիգը ձերբակալվել է. պարզվել է, որ նա 31-ամյա Ալենն է։

