Հնդկաստանը ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի արագ կնքման հույս ունի․ ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան

Հնդկաստանը ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի արագ կնքման հույս ունի, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարը:

«Երկու կողմերն էլ լավ գիտակցում են, թե ինչի ենք ուզում հասնել։ Եվ երկու կողմերն էլ ունեն այդ նպատակին հասնելու քաղաքական կամք»։ Կումարի խոսքով՝ Հնդկաստանում վստահ են, որ ԱԱԳ-ի մասին համաձայնագրի կնքումը կօգնի հաղթահարել անհավասարակշռությունը երկկողմ առևտրում ՝ ավելացնելով հնդկական արտահանումը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով