Հովիկ Աղազարյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը պեռաշկի ուտել իրենից է սովորել

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը պեռաշկի ուտել իրենից է սովորել։

«Պեռաշկի ուտելը սազում է Նիկոլին, չնայած՝ դա ինքն ինձնից է սովորել, որովհետև, երբ այն ժամանակ գնում էինք շրջաններ, իմ պայուսակում կային բրդուճներ, մի քանի հատը զապասով էր արած, ասում էի՝  էս 3-ը իմն է, մնացածը կիսեք ձեր մեջ»,-  ասել է Աղազարյանը։

Նա նշել է, որ Ալեն Սիմոնյանը, օրինակ, զզվելով էր ուտում պեռաշկի, երևի չէր սիրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով