Մեր պահանջն է՝ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին

Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին աջակցող ակցիայի մասնակիցները հայտարարեցին՝ շարունակելու են պայքարը՝  իրավական, հանրային և միջազգային հարթակներում։

Փաստաբան, Antifake-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը հնչեցրեց նաև պահանջներ՝ ուղղված գործադիր և դատական իշխանություններին, միջազգային իրավապաշտպան կառույցներին.

«Մենք դիմում ենք․

Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ անհապաղ դադարեցնել խոսքի ազատության դեմ իրականացվող քաղաքական հետապնդումները։

Դատական իշխանությանը՝ գիտակցել սեփական որոշումների հետևանքները և պատասխանատվությունը մարդու կյանքի ու առողջության համար։ Անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։

Հայաստանյան և միջազգային ԶԼՄ-ներին՝ չլռել, չլուսաբանել այս գործը որպես «սովորական քրեական վարույթ»։

Միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններին՝ արձագանքել, արձանագրել և գնահատել այս գործը որպես քաղաքական հետապնդում»։

Դիմելով նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներին և հասարակական դերակատարներին, քաղբանտարկյալների իրավունքները պաշտպանելու պահանջով ակցիայի դուրս եկածները ընդգծեցին՝  լռությունը ոչ թե չեզոքություն է, այլ մասնակցություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով