Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար ամենաուժեղ պատիժներից մեկը պատարագ չմատուցելն է, այս մասին լրագրողներին ասաց Սրբազան Հոր փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Երբ ինքը գտնվում էր ՔԿՀ-ում, առաջին հերթին, հոգևոր ծառայության խնդիրն էր, մշտապես բարձրացվում էր պատարագներին մասնակցելու հարցը։ Իր ամբողջ կյանքը նվիրված է հոգևոր ծառայությանը ու զրկել հոգևոր ծառայությունից՝ բավականին լուրջ խնդիր է իր համար, ավելի մեծ պատիժ է, քան՝ անազատության մեջ գտնվելը»,- նշեց Սարգսյանը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանը մերժեց Սրբազան Հոր պաշտպաններիր միջնորդությունը։
Սրբազանին, սակայն, թույլատրվեց մասնակցել Սուրբ և Անմահ պատարագներին, ստանալ Սուրբ Հաղորդություն։
Միքայել Սրբազանին արգելվեց Պատարագ մատուցել, քարոզով հանդես գալ։

