Այսօր Երևանում Նիկոլ Փաշինյանի հերթական շրջայցի ընթացքում մի կին խնդրանքով դիմեց նրան։
«Պարոն Փաշինյան, մի հատ խնդրանք ունեմ, իմ աղջկա մայրանալու «մոմենտով» եմ խնդրում»,- ասաց մի կին, ներկայացնելով իր աղջկան։
«Շատ լավ, հիմա նյութական որևէ բան խոստանալ չենք կարող, բայց կնայվի»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր կուսակիցները ներկուսակցական քարոզարշավեն անում Երևանում։

