Նիկոլ Փաշինյանը Եվրապառլամենտի շենքում ճոռոյաբանելու է իր հորինած ժողովրդավարության կղզյակի մասին, իսկ եվրոպացի մի շարք ձյաձեր ու ծյոծեր աչքերը լցնելու են. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի զեկույցին՝ նշելով, որ առաջին անգամ է, որ ամերիկյան նման կառույցը գրում է, թե արդյոք սրբազանների նկատմամբ հետապնդումները քաղաքական բնո՞ւյթ ունեն, թե՞ կրիմինալ, ինչն արդեն քննարկման թեմա է։

«Նման ձևակերպում նախկինում չկար, այդ թվում նաև ԵԽԽՎ զեկույցում»,-ասաց նա։

Աշոտյանը նշեց, որ զուգահեռ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ստրասբուրգում է․ «Եվրապառլամենտի շենքում ճոռոյաբանելու է democracy, human rights-ի և իր վատ անգլերենով արտացոլվող մի շարք տերմինների մասին, և եվրոպացի մի շարք ձյաձեր ու ծյոծեր աչքերը լցնելու են՝ չասեմ, թե ինչ կասեն»։

Աշոտյանի խոսքով՝ Հայաստանը գտնվում է երկու տարբեր իրականությունների միջև՝ մեկը հորինված, որը Փաշինյանը փորձում է երկրից դուրս դրսևորել որպես ժողովրդավարության կղզյակ։ «Այնինչ, ես սպասում եմ, որ մի քանի օրից լույս կտեսնի «Էկոնոմիստ» ամսագրի հեղինակավոր ժողովրդավարության ցուցիչը․ նախորդ տարի բաց գրված էր՝ սա հիբրիդային ռեժիմ է, իսկ հիբրիդային ռեժիմը չի կարող լինել ժողովրդավար։ Այ հենց հիբրիդային պատերազմը, որի մասին խոսվում է, հենց Նիկոլն է այն մարմնավորողը՝ հայ ժողովրդի դեմ»,-ասաց նա։

Աշոտյանն անդրադարձավ նաև ՀՀԿ-ի իմպիչմենտի հայտարարությանը՝ նշելով, որ ընտրությունների արդյունքները չեն կարող բավարար լինել, եթե ընդդեմ բռնապետի չկա փողոցային ճնշում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով