Նյու Յորքի պաշտոնյաները շաբաթներ շարունակ ծրագիր են պատրաստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից քաղաքում Ազգային գվարդիայի զորքեր տեղակայելու հրամանի դեպքում, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը հրամայել է հանդիպումներ անցկացնել իրավապահ մարմինների, գործարարների և ակտիվիստների հետ՝ դաշնային միջամտությանը հակազդելու համար: Ակնկալվում է, որ առաջիկա հանդիպումներին կմասնակցեն հոգևորականներ և վետերաններ:
Աղբյուրների խոսքով՝ Հոքուլը ցանկանում է նվազեցնել քաղաքում բռնությունն ու վանդալիզմը, քանի որ հանցագործության բարձր մակարդակը կարող է պատրվակ ծառայել Թրամփի համար՝ Նյու Յորք անվտանգության ուժեր տեղակայելու համար, ինչպես դա տեղի է ունեցել Լոս Անջելեսում: Քաղաքում Ազգային գվարդիայի զորքերի հնարավոր տեղակայումը կապված է նաև Թրամփի հնարավոր արձագանքի հետ՝ Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում դեմոկրատ Զոհրան Մամդանիի հաղթանակին:

