Ուկրաինան պետք է պայքարի կոռուպցիայի դեմ՝ ԵՄ աջակցությունը ստանալու համար․ Ֆրանսիայի արտգործնախարար

Ուկրաինան պետք է պայքարի կոռուպցիայի դեմ՝ ԵՄ աջակցությունը ստանալու համար: Հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը՝ իր բոլոր դրսևորումներով, բացարձակ առաջնահերթություն է Եվրոպական Միության համար: ԵՄ երկարաժամկետ աջակցության վրա հույս դնելու և անդամակցության ուղին շարունակելու համար պետք է անզիջում լինել:

ԵՄ-ն չի հանդուրժի կոռուպցիոն գործելակերպի տարածումը իր սահմաններում», — ասել է Ժան-Նոել Բարոն:

Նա նաև նշել է, որ Ֆրանսիան մտադիր է զարգացնել համագործակցությունը Ուկրաինայի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով