ՌԴ-ն նպատակահարմար չի համարում եվրոպական երկրների մասնակցությունը Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին. Պեսկով

Ռուսաստանը նպատակահարմար չի համարում եվրոպական երկրների մասնակցությունը Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դուք գիտեք, որ եվրոպացիներից եղել են ազդակներ, թե իրենք, իբր, ցանկանում են զբաղեցնել իրենց տեղը ուկրաինական կարգավորման թեմայով բանակցությունների սեղանի շուրջ, ինչը մենք անհրաժեշտ և նպատակահարմար չենք համարում»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով